Ալաշկերտի չեմպիոնական պարգևատրությունը կկայանա մայիսի 31-ին
ՍպորտԵրևանի «Ալաշկերտը» երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն:
Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում Աբրահամ Խաշմանյանի թիմը 3:1 հաշվով հաղթել է Գյումրրի «Շիրակին» և առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճել է տիտղոսը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
«Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է մայիսի 31-ին` ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հանդիպման ավարտից հետո տեղի կունենա Հայաստանի նորընծա չեմպիոնի պագևատրման հանդիսավոր արարողությունը: