Մարկո Ռոյսը բաց կթողնի մի քանի ամիս
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի անդամ Մարկո Ռոյսը խաղադաշտ դուրս չի գա մի քանի ամիս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: Մարկո Ռոյսը այդ խաղում վնասել էր ծունկը: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ռոյսը բաց կթողնի մի քանի ամիս, սակայն հստակ ժամկետ չի նշվում:
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն դարձել էր գավաթակիր: