Չարենցավանի 53-ամյա բնակիչը «Վերնիսաժում» պոռնկագրական նյութեր պարունակող ամսագիր է վաճառել
Չարենցավանի 53-ամյա բնակիչ Նիկոլայ Իվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ձեռք է բերել պոռնկագրական նյութեր պարունակող թվով 17 հատ «Sublie M 5», «DEBAUCHES», «Fantastic», «WXTAZE» «EXTASY» տպագիր հրատարակություն հանդիսացող ամսագրեր, որոնցում կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձևով մանրակրկտորեն ցույց են տրվում սեռական ակտի անատոմիական, ֆիզիոլոգիական մանրամասները, իսկ այդ ամսագրերից թվով մեկը առևտուր կատարելու եղանակով 2014թ. հունիսի 7-ին ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում, ապօրինի տարածել է` վաճառել է Վաչագան Խաչատրյանին:
ՀՀ քաղաքացու անձնագիրը և իրեղեն ապացույց ճանաչված ամսագրերը` փաթեթավորված և կնքված վիճակում քր. գործի հետ հանձնվելու են դատավորին:
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: