Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն

Հասարակություն

Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը, ողջունելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և այն կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Նախարար Ֆոկաիդեսի համոզմամբ, դարավոր պատմություն ունեցող հայ-կիպրական բարեկամությունը, ընդհանուր շահերն ու մարտահրավերները կարևոր նախադրյալներ են հարաբերությունների խորացման համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դերակատարություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-կիպրական հարաբերությունները նաև զգացմունքային հենք ունեն։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի Հանրապետության բարձրագույն իշխանության, մասնավորապես՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։ 

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։ 

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։ 

Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Մայիսի 29-ին, Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաճեանը, ողջունելով Վիգեն Սարգսյանի այցը Կիպրոս, համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունն արցախա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։

Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։

Թրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»