Մկոյանի «Էստեղլալ»-ը դուրս է մնացել ասիական Չեմպիոնների լիգայից
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանի «Էստեղլալ»-ը դուրս մնաց ասիական Չեմպիոնների լիգայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 1/8 եզրափակիչում «Էստեղլալ»-ը մրցում էր Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այն»-ի հետ: Պարսկական թիմը պարտվել է 1:6 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Հրայր Մկոյանը մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: