Աթլետիկոն Դիեգո Կոստայի համար 25 մլն եվրոյից ավելի չի վճարի
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ չէ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի համար 25 մլն եվրոյից ավելի վճարել:
Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:
Ակումբը դեռևս չգիտի՝ արդյոք կարո՞ղ է այս ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռք բերել կապված ՖԻՖԱ-ի արգելքի հետ: Նրանց գործով որոշումը կկայացնի մարզական արբիտրաժային դատարանը:
Մադրիդյան ակումբին արգելվել էր նորեկների ձեռք բերել մինչև 2017 թվականի ամառը՝ մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու պայմանները պարբերաբար խախտելու պատճառով:
Նշվում է, որ Կոստայի տեղափոխության հիմնական խնդիրը կարող է դառնալ տրանսֆերային բարձր արժեքը, որը կպահանջի «Չելսին»: Ավելի վաղ, լոնդոնյան ակումբը հրաժարվել էր ֆուտբոլիստին վաճառել Չինաստան՝ 30 մլն եվրոյի դիմաց: