Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել Լեսթերը
ՍպորտԱնգլիական «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել ներկայիս ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Հարգելով «Լեսթերին»` ցանկացա անկեղծ լինել, այդիսկ պատճառով հայտնեցի ակումբին, որ ցանկանում եմ փոխել ակումբային գրանցումս:
Նախորդ մրցաշրջանում խոսել էի ակումբի նախագահի հետ` նշելով, որ կմնամ ակումբում ևս մեկ տարի: Հիմա եկել է առաջընթաց գրանցելու ժամանակը»,- ալժիրցի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մահրեզի պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին: