Մոնակոյի ֆուտբոլիստն ակնարկել է, որ տեղափոխվելու է Մանչեսթեր Սիթի
ՍպորտՖրանսիական «Մոնակոյի» պաշտպան Բենջամեն Մենդին սոցիալական ցանցերից մեկում ակնարկել է, որ տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
22-ամյա ֆրանսիացին հրապարակել է «քաղաքայինների» տնային մարզադաշտի լուսանկարը` նշելով, որ այն իր հաջորդ տունն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 45 մլն եվրո: