Մահացել Է Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը խաղացած դերասանուհին՝ Մոլլի Փիթերսը
ՀասարակությունԿյանքի 76-րդ տարում վախճանվել Է բրիտանացի դերասանուհի Մոլլի Փիթերսը, որը հայտնի Է բոնդապատումի «Գնդաձեւ կայծակ» ֆիլմից:
Դերասանուհու մահվան մասին տեղեկատվությունը հայտնվել Է Ջեյմս Բոնդին նվիրված պաշտոնական Twitter-օգտահաշվում: «Մենք վիշտ ապրեցինք՝ իմանալով, որ մահացել Է Մոլլի Փիթերսը՝ 75 տարեկան հասակում»,- հաղորդվում Է փոսթում: Դերասանուհու մահվան պատճառը չի հայտնվում:
«Գնդաձեւ կայծակը»՝ Բոնդի մասին չորրորդ ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Է Շոն Քոներին, Էկրան Է բարձրացել 1965 թվականին:
Դերասանուհին նկարահանվել Է «Դեղին վանականների գաղտնիքը», «Էքսպերիմենտ» (1966) ֆիլմերում եւ «Թատրոնը բազկաթոռում» սերիալում: