Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա. օրակարգում է նաև ԼՂ խնդիրը
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: