Մաշտոցի պողոտայում երեք մեքենայի բախման հետեւանքով վիրավորներ կան
ՀասարակությունԵրևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մայիսի 31-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» մակնիշի 77 XX 778 (վարորդ՝ 1994 թ. ծնված Օ. Ե.), «ՎԱԶ-21099» մակնիշի 35 FU 176 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 CR 809 (վարորդ՝ 1993 թ. ծնված Շ. Վ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորները՝ 1995 թ. ծնված Մ. Մ.-ը և 1994 թ. ծնված Գ. Ղ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: