Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա-Երեւան չվերթները մշտական բնույթ կունենան
ՏնտեսությունՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել Աստանա-Երեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը:
«Ես հույս ունեմ, որ չվերթը մշտական բնույթ կունենա»,-ասաց նա:
Դեսպան Սահակյանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:
Մայիսի 31-ին կայացավ «ՍԿԱՏ» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը դեպի Երեւան: Երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով: