Վինչենցո Մոնտելայի աշխատավարձը Միլանում հասել է 3 մլն եվրոյի
Սպորտ«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ մինչև 2019 թվականը:
Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, մասնագետի աշխատավարձը հասել է տարեկան 3 մլն եվրոյի: Բացի այդ, Մոնտելան 500 հազար եվրո կստանա, եթե թիմին հաջողվի հայտնվել Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ նա համաձայնել էր երկարաձգել պայմանագիրը կազմն ուժեղացնելու պայմանով: