ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը
ՀասարակությունՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է «Մեկ առողջություն բրուցելոզի հսկողության ծրագիր Հայաստանում» AM-4 ծրագրի փորձագետներ Մարկո դե Նարդիին և Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարութ! յան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում բրուցելոզի նկատմամբ կայուն համաճարակային իրավիճակի ապահովումը բնակչության և կենդանիների շրջանում: Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականությանն ու իրականացման ընթացքին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կենդանիների հաշվառման և համարակալման, համաճարակաբանական հսկողությանը և այլ հարցերի: Նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստ է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել, որպեսզի իրականություն դառնան նախանշված բոլոր ծրագրերը: