Սերխիո Ռամոս. Ժերար Պիկեին ՉԼ-ի եզրափակչի հրավեր եմ ուղարկել, սակայն նա չի պատասխանել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է թիմի հոգեբանական պատրաստվածության մասին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենտուսին» հանդիպելուց առաջ:
«Եզրափակչից առաջ վերջին օրերը կանցկացնեմ տանը` եղբորս, կնոջս և երեխայիս հետ: Մտածելու եմ:
Մոտ 20 մարդ է ժամանելու Քարդիֆ ինձ աջակցելու համար: Հրավեր եմ ուղարկել Պիկեին, սակայն նա չի պատասխանել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «As»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին: