Վարչապետն առաջարկում է շաբաթ օրերին մարզպետարաններում անցկացնել խորհրդակցություններ
ՀասարակությունԿարեն Կարապետյանը հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ` ՀՀ մարզերում ըստ մարզային առաջնահերթությունների ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար:
«Մարզպետարաններում մենք պետք է ըստ ցանկի և ժամանակացույցի անցկացնենք կառավարության նիստի նման խորհրդակցություններ, որոնք նվիրված կլինեն մարզին, նրա խնդիրներին»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն առաջարկեց ըստ ժամանակացույցի այդ խորհրդակցություններն անցկացնել շաբաթ օրերին, որպեսզի շաբաթվա ընթացքում աշխատանքային ռեժիմը չխախտվի: