Եվրասիական տնտեսական գործընկերությունը չի սահմանափակվելու ՉԺՀ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությամբ
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական գործընկերությունն կսկսվի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) եւ Չինաստանից, բայց բաց կմնա այլ գործընկերների միանալու համար:
Այդ մասին հայտարարել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Մենք ՉԺՀ-ի հետ բանակցություններ ենք սկսել Եվրասիական տնտեսական գործընկերության շուրջ: Մենք գտնում ենք, որ այդ գործընկերությունն սկզբում պետք Է ձեւավորվի Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի մեջ մտնող երկրների միջեւ: Այնուհետեւ այդ գործընկերությունը կբացվի միանալու համար»,-ասել Է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2017) շրջանակներում ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նստաշրջանում, որը նվիրված Էր գլոբալացմանը:
«Մենք հուսով ենք, որ ամբողջ եվրասիական մայրցամաքում դա կլինի մեծ, լայն ինտեգրացիոն միավորում: Այն կլինի բավականին ճկուն»,-հավելել Է ՌԴ առաջին փոխվարչպետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: