Արա Բաբլոյանը ԱԺ-ում հյուրընկալած փոքրիկներին առողջություն եւ երջանկություն մաղթեց
ՀասարակությունԵրեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում այս տարի եւս կայացավ տոնական միջոցառում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ երեխաները լինեն առողջ եւ երջանիկ, ունենան ապահով եւ բարեկեցիկ ապագա: «Պետք է բոլոր երեխաների իրավունքները պաշտպանված լինեն»,-ասաց նա:
Ազգային ժողովի այգում երեխաների համար անվճար հյուրասիրություն էր կազմակերպվել: Տոնական մթնոլորտն ապահովում էին հեքիաթի հերոսները: