Բենֆիկայի պաշտպանը կտեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
ՍպորտՊորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն,- գրում է «Daily Mail»-ը` հղում անելով «Record»-ին:
Կողմերը համաձայնեցրել են 22-ամյա շվեդի պայմանագրի կետերը: «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումբին կվճարեն 30 մլն ֆունտ ստերլինգ:
Բացի այդ, պորտուգալական կողմը կստանա ևս 5 մլն ֆունտ հավելավճարի տեսքով: Հաղորդվում է, որ Լինդելյոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր:
Ֆուտբոլիստի` Անգլիա տեղափոխվելու մասին տեղեկությունները հրապարակվել էին դեռ 2016 թվականի ձմռանը, սակայն պաշտպանը երկարաձգել էր պայմանագրի ժամկետը «Բենֆիկայի» հետ: