Մարեյը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի երրորդ շրջան
ՍպորտԹենիսի աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը դուրս է եկել «Ռոլան Գարոս»-ի երրորդ շրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Մարեյը մրցում էր սլովակ Մարտին Կլիժանի հետ: 3 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Մարեյը հաղթեց 6:7, 6:2, 6:2, 7:6 հաշվով:
Մարեյը մրցելու է Արգենտինան ներկայացնող Խուան Մարտին դել Պորտոյի հետ: Մրցախաղը կկայանա հունիսի 3-ին: