Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի հուլիսին
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսին:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը նախանշված է հուլիսին (15-ին կամ 22-ին), Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):
Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: