«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորն ինքնավնասում է արել. նա երեկ էր մուտք գործել ՔԿՀ
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հունիսի 2-ին ուշ երեկոյան մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կալանավոր:
NEWS.am-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ կալանավոր Վիգեն Գյուլզադյանն ինքնավնասում է արել, սակայն թե որն է եղել պատճառը, դեռեւս հայտնի չէ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ինքնավնասում կատարած անձը երեկ է տեղափոխվել տվյալ ՔԿՀ:
Նշենք, որ կալանավորն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: