Ավտոբուսի կողաշրջման հետեւանքով անչափահաս ուղեւորներից մեկը գանգուղեղային ցնցում է ստացել
ՀասարակությունԱզատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իրենց մոտ տեղափոխված երեք անչափահասներից երկուսը դուրս են գրվել, մյուսը գանգուղեղային ցնցումով շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: «Նրա վիճակը բավարար է»,-տեղեկացրին բուժկենտրոնից:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից էլ մեզ տեղեկացրին, որ պատահարից հետո իրենց մոտ տեղափոխված 6 քաղաքացիներից հինգը հետազոտվելուց անմիջապես հետո դուրս են գրվել, մեկը մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում, ինչից հետո եւս դուրս է գրվել: