Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ. կիրառել է ականանետեր եւ նռնականետեր
ՀասարակությունՄայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետեր եւ հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: