Ողջույն ամա՜ռ . Ընտրում ենք լողազգեստ նոր սեզոնի համար (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ո՞վ է պատրաստ ամառային սեզոնին: Խոսքը սպորտում հաջողությունների ու նիհարելու մասին չէ: Էլ ի՞նչ ամառ առանց նոր լողազգեստի, որը կընդգծի կառուցվածքի առավելություններն ու կթաքցնի թերությունները : Wnews.am-ն առանձնացրել է նոր սեզոնի իդեալական լողազգեստները՝ բոլոր տեսակի կառուցվածքների համար:
Վալաններ.
Ինչպես նախորդ տարի այս տարի ևս ակտուալ կլինեն վալանները, ինչպես հագուստի , այնպես էլ՝ լողազգեստների վրա: Նորաձև վալաններով լողազգեստը կերպարին ռոմանտիկություն ու աղջկական նրբություն կհաղորդի: Միակ բանը, որ անհրաժեշտ է հաշվի առնել կառուցվածքի տիպն է, եթե ունեք եռանկյունի կառուցվածք ընտրեք ներքևի հատվածում վալաններով լողազգեստ, իսկ տանձաձև կառուցվածքի դեպքում՝ վերևի հատվածում: Վալանները նշված հատվածը տեսողականորեն մեծացնում են:



Նորաձև լողազգեստ բարձր իրանով
Շատ ակտուալ են 60-ականներին նորաձև բարձր իրանով լողազգեստները, միակ խնդիրն այն է, որ այն սազում է նիհար աղջիկներին, քանի որ հատուկ ընդգծում է ազդրերը: Եթե ցանկանում եք ծածկել ավելորդ կիլոգրամները ընտրեք կողային հատվածներում ուղղահայաց լայն զոլերով լողազգեստներ:


Ռետրո ոճի սիրահարներն այս տարի կարող են ընտրել բոդի տիպի կիսաշրջազգեստ: Նախորդ տարվանից սուպերնորաձև են կարմիր բոդի լողազգեստները , ինչպես նաև պրինտերը, հատկապես՝ կենդանականը : Այս դեպքում ևս գիրուկ աղջիկները պետք է խուսափեն հորիզոնական զոլավոր պրինտից:




Դասական բիկինիին եկել է փոխարինելու առանց կապիչների եռանկյուն տոպն ու լողազգեստը : Այն չափազանց ոճային է : Նորաձև վարդագույն, սև , մուգ կարմիր երանգները հատկապես ակտուալ կլինեն:


Լողազգեստ՝ «Մալիբուի փրկարարների» ոճով
Այս լողազգեստը տեսողականորեն լայնացնում է ազդրերը և ոտքն առավել երկար է թվում: Այն նաև շատ սեքսուալ է:

![]()