Մաշտոցի պողոտայում այրվածքներ ստացած տղամարդու վիճակը ծանր է. այրվել է մարմնի 50 տոկոսից ավելին
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Երեւանի Մաշտոցի պողոտայից հունիսի 2-ին այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված տղամարդու վիճակը շարունակում է ծանր մնալ:
NEWS.am-ին հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին այրված է:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի մոտակայքում գտնվող այգում տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում. առկա են մալուխային գծերի փորված գետնուղի և բաց մալուխներ, ինչի հետևանքով մոտակայքով անցնող քաղաքացին ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: