Զիդան. Կարելի է հրաշալի խաղալ 80-90 րոպե, իսկ վերջում գոլ բաց թողնել եւ ամեն ինչ կորցնել
ՍպորտԻսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ խոսել է առաջիկա դիմակայության մասին:
«Մենք հսկայական աշխատանք ենք կատարել այս մրցաշրջանում՝ հաղթեցինք Իսպանիայի առաջնությունում, հասել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մենք լավ ենք պատրաստվել այս խաղին, ոչինչ չի փոխվել: Եզրափակիչում կանենք նույնը, ինչ արել ենք նախորդ հանդիպումներում:
Կիսապաշտպանությունն իհարկե շատ կարեւոր է, բայց ամենաբարդը գոլ բաց չթողնելն է: Կարելի է հրաշալի խաղալ 80-90 րոպե, իսկ վերջում գոլ բաց թողնել եւ ամեն ինչ կորցնել: Կազմի մասին ոչինչ չեմ ասի: Իսկոն ու Բեյլը կարող են միասին լինել մեկնարկային կազմում: Ամեն ինչ հնարավոր է: Բոլորը պատրաստ են, բոլորը ցանկանում են նետվել մարտի: Այժմ բոլորը գերազանց մարզավիճակում են:
Ես բաց խաղ եմ ակնկալում երկու կողմերից էլ: Ես խաղացել եմ «Յուվենտուսում», գիտեմ, թե ինչ է իտալական պաշտպանությունը, բայց դա «Յուվենտուսի» մասին չէ: Սպասում եմ փոխադարձ գրոհներով հարուստ խաղ: Ֆուտբոլում պետք է տաս ամբողջ ուժդ: Այս մրցաշրջանում շատ հանդիպումներ ենք տանուլ տվել, գիտեմ, թե ինչ է պարտությունը: Նույնը վերաբերում է «Յուվենտուսին»: Կձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը: Հրաշալի է, որ Միլանից հետո մեզ դարձյալ սպասվում է եզրափակիչ Չեմպիոնների լիգայում»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: