Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն ու հայուհի Տաթև Մանուկյանն այսօր ամուսնացել են. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր ամուսնացել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրա ընտրյալը հայուհի է՝ Տաթև Մանուկյանը: Վերջինս Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա տեղափոխվել Բելգիա՝ ուսումը շարունակելու։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում, որից պարզ է դառնում, որ ԵԽ պատգամավորն ու իր հարսնացուն այսօր քայլել են մայրաքաղաքի կենտրոնով՝ Հանրապետության հրապարակով: Նրա ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Տաթևն իր հարսանեկան սպիտակ զգեստի հետ համադրել է ցորենի հասկերից պատրաստված ծաղկեփունջ, իսկ Ֆրանկ Էնգելը նույն հասկերից փակցրել է կոստյումի գրպանին:
Շարունակությունը՝ այստեղ: