Սեւանա լճում հայտնաբերվել է կորած ձկնորսներից երկրորդի դին
ՀասարակությունՍեւանա լճում այսօր՝ հունիսի 4-ին, հայտնաբերել են երեկ վաղ առավոտյան ջրահեղձ եղած Սուրիկ Ա.-ի դին: Այս մաիսն տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նրա դին հայտնաբերել են ձկնորսները` Փամբակ գյուղի մոտակայքում:
Նշենք, որ հուլիսի 3-ին հայտնաբերել էին Սուրիկ Ս.-ի հետ Սեւանա լճում կորած 62-ամյա Կոլյա Սիմոնյանի դին: Նրանք զբաղվում էին խեցգետնի որսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: