Հայաստանում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
ՀասարակությունՀայաստանի տարածքում հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով՝ Երևանում մինչև +34 աստիճան:
Երևան քաղաքում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: