Միլանի ղեկավարությունը կոչ է արել դարպասապահին ընտրել ակումբի և գործակալի միջև
ՍպորտԻտալական «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է, թե ինչպես են ընթանում բանակցությունները դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
Միլանցիների ղեկավարությանը բարկացրել է 18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի պահանջները,- հաղորդում է «Corriere della sera»-ն:
Գործակալը ցանկանում է, որ դարպասապահի նոր պայմանագրում լինի հրաժարագնի մասին կետ, ինչպես նաև երաշխիքներ, որ Դոնարուման կկարողանա հեռանալ, եթե թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգա:
«Միլանը» կոչ է արել դարպասապահին ընտրություն կատարել ակումբի և գործակալի մեջ: Իտալական ակումբի հետ Ջանլուիջիի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: