Գայանե Չիլոյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
ՍպորտՍտամբուլում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը: 100 մ վազքում նա առաջինն է եղել 12.28 արդյունքով, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am)
Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Անգելինա Ավագյանը 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13):
Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ տեղը (50.93):
Թիմային հաշվարկում աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդ:
Առաջնությանը մասնակցել են 17 երկրի աթլետներ: