Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 1.08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.28 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 1.28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.59 դոլարի: