Մեսին Դի Մարիային համոզում է տեղափոխվել «Բարսելոնա»
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում իր թիմակից Անխել Դի Մարիային համոզում է ֆրասնիական ՊՍԺ-ից տեղափոխվել կատալոնական ակումբ, հայտնում է Le Parisien-ը:
Ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո «Բարսելոնայի» ղեկավարություն փորձելու է ստեղծել այնպիսի կազմ, որում կլինի մրցակցություն: Կատալոնացիները Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են 2010-ից, երբ նա Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:
ՊՍԺ-ի հետ արգենտինացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամառը: