Հայաստանի թիմը «Սպիտակ նավակ» մրցաշարում կիսում է 3-4-րդ տեղերը
ՍպորտԿայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը 4-0 հաշվով առավելության հասավ Տյումենի մարզի նկատմամբ: 4-րդ տուրում մեր մրցակիցն էր մրցաշարում առաջինը դասակարգված Հնդկաստանի հավաքականը: Մրցախաղն ունեցավ լարված ընթացք և ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմի կազմում հաղթանակներ նշեցին Գեորգի Նանյանը և Մանե Հովհաննիսյանը:
4-րդ տուրից հետո Սանկտ-Պետերբուրգի և Հնդկաստանի հավաքականները վաստակել են 13-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հայաստանի և Նիժեգորոդյան մարզի թիմերը վաստակել են 12.5-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում մերոնց մրցակիցն է լինելու Նիժեգորոդյան մարզի թիմը: