Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»


«Կարծում եմ՝ «Не молчи»-ն տեսահոլովակի արժանի երգ է». Ալբերտ Վարդանով

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Օրերս Սևակ Խանաղյանն իր հանրահայտ «Не молчи» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է թողարկել: Սովորաբար տեսահոլովակներն են հայտնի դարձնում երգիչների երգերը, սակայն այս դեպքում ամեն ինչ հակառակն է. երգն արդեն իսկ հանրահայտ հիթ է, իսկ տեսահոլովակը նկարահանվում է երգի պրեմիերայից տարիներ անց:

Պարզելու համար տեսահոլովակ նկարահանելու առիթը՝ BlogNews.am-ը կապ է հաստատել Սևակ Խանաղյանի պրոդյուսեր Ալբերտ Վարդանովի հետ, ով էլ մեր հարցադրմանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ «Не молчи»-ն տեսահոլովակի արժանի երգ է: Երգի պատմությունը շատ վառ և տպավորիչ է, ուզում էինք, որ լիներ նաև երգի վիդեոմեկնաբանությունը»:

Տեսահոլովակի ստեղծման պատմության մասին խոսելիս Ալբերտ Վարդանովը նշեց, որ նկարահանումները մեկ օրում են կատարվել. «Նկարել ենք Կիևում: Տեսահոլովակի պրոդյուսերը Եկատերինա Մալայան է, ռեժիսորը՝ Տարաս Գոլուբկովը, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է մոդել Լերա Լևինսկին: Ի դեպ՝ հենց Եկատերինա Մալայան ուկրաինական մի քանի շատ հայտնի ռեժիսորների պրոդյուսեր է, ովքեր աշխատում են բավականին հանրահայտ արտիստների հետ, ինչիպիսին, օրինակ, ուկրաինական հայտնի երգիչ Մոնատիկն է: Տեսահոլովակի գաղափարն ու սյուժեն որոշվեցին ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ, ընտրեցինք նկարահանման օրն ու ստեղծեցինք տեսահոլովակը»:

Այն հարցին, թե տեսահոլովակի հերոսուհուն՝ մոդել Լերա Լևինսկուն, ինչ սկզբունքով են ընտրել, Սևակ Խանաղյանի պրոդյուսերն ասաց, որ դա եղել է տեսահոլովակի ռեժիսորի որոշումը. «Ընտրվել է այնպիսի աղջիկ, որի կերպարը համապատասխանում էր հոլովակի բովանդակությանը: Լերան նաև դերասանական արվեստի մեջ է որոշակի քայլեր անում, բայց այս պահի դրությամբ նա շատ պահանջված ու հայտնի ֆոտոմոդել է Ուկրաինայում: Համոզված եմ, որ նա դեռ շատ հոլովակներում է հայտնվելու ու, ինչու չէ, նաև ամսագրերի շապիկներին: Վառ, հաճելի աղջիկ է, միանգամից հասկացավ ու շատ լավ կատարեց իր առջև դրված խնդիրը»:

 

Զրույցի վերջում Սևակ Խանաղյանի պրոդյուսերից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ զգացություններով են նրանք ամեն անգամ համերգից հետո հեռանում Հայաստանից. «Կատարյալ հիացմունքով։ Մենք այնքան գոհ ենք հայաստանյան հանդիսատեսից, թե ինչպես են մեզ ընդունում, ինչպես են սպասում մեր ելույթներին: Ամեն ինչ անում ենք, որ պահպանենք այդ բարձր նշաձողը և երբեք հուսախաբ չանենք Սևակի արվեստը գնահատող ու սիրող հանդիսատեսին»,- զրույցի վերջում նշեց Ալբերտ Վարդանովը:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք ՉալաբյանԵթե ճամփաբաժանը ճիշտ անցնենք՝ դրան կհաջորդի հազարամյակներ. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը ներկայացրել է նոր քաղաքական ուժի՝ «Հայկական քվե»-ի առաջնահերթություններըԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներ