«Վեոլիա Ջուր»-ը վերանորոգել է Վարդենիսի շենքերից մեկի կոյուղին
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը վերանորոգել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի Լեռնագործների փողոցի 17ա շենքի կոյուղին։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունից՝ հավելելով. «Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի Լեռնագործների փողոցի 17ա շենքի կոյուղին երկար տարիների պատմություն ունի: Հին, մաշված, վթարված, ավազով լցված կոյուղատար համակարգի միայն 10 տոկոսն էր պիտանի գործելու համար: Տարիներ շարունակ առաջացող խցանումները մշտապես բնակիչների դժգոհությունն են հարուցել և, իհարկե, իրավացիորեն»:
Ըստ հաղորդագրության՝ կոյուղատարի վերանորոգման աշխատանքները «Վեոլիա Ջուր» ընկերությանն էին վերապահվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 378Ն որոշման։
«Ըստ «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանի, լուծումը մեկն էր. կոյուղագծերը պետք էր ամբողջովին փոխել: «Վարդենիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արման Արշակյանը իր աշխատակիցների հետ անմիջապես գործի անցան: Մի քանի օրվա տքնաջան աշխատանք և արդյունքում` 60 գծամետր նոր կոյուղագիծ: Բնակիչների տարիներ շարունակ անհանգստություն պատճառող խնդիրը գտավ իր լուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ: