Նյուքասլի նախկին կիսապաշտպանը մահացել է
ՍպորտՉինական «Բեյցզին Էնթերփրայս Գրուպի» կիսապաշտպան Շեյկ Տիոտեն թիմի այսօրվա մարզման ժամանակ ուշագնաց է եղել:
30-ամյա կիսապաշտպանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Վերջինիս թիմակից Դեմբա Բան հաստատել է Տիոտեի մահը:
«Թող Ալլահը քեզ դրախտ նվիրի, եղբայր Տիոտե»,- գրել է Բան թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Տիոտեն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Նյուքասլում», «Տվենտեում», «Ռոդուում» և «Անդերլեխտում»: