Արկադի Վոլոդոսի մենահամերգը հետաձգվում է
ՄշակույթԱշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի հունիսի 8-ին կայանալիք մենահամերգը տեղի կունենա հուլիսի 3-ին:
Ինչպես տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից, համերգի հետաձգման պատճառը արտիստի առողջական խնդիրներն են, ինչի հետեւանքով նա չի կարողացել Երեւան հասնել: « Արկադի Վոլոդոսի մենահամերգը չի չեղարկվում, այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 3-ին, ժամը 19:30-ին: Բոլոր տոմսերն ուժի մեջ են»,-տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից:
Վիրտուոզ դաշնակահարը մենահամերգի ընթացքում կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար: