Սեադ Կոլաշինացը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ
ՍպորտԳելզենկիրխենի «Շալկեի» բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է ակումբի կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Կոլաշինացն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Արսենալին», քանի որ նրա պայմանագիրը «Շալկեի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:
Կոլաշինացը 2012-ից էր խաղում «Շալկեում», որի կազմում մասնակցել է այս մրցաշրջանի 36 հանդիպման, դարձել 3 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: