Գատուզո. Ռեալին երբեք չեն հարգի Ռամոսի նման ծաղրածուների պատճառով
Սպորտ«Միլանի» լեգենդար իտալացի կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, որ վերջերս գլխավորել է ակումբի երիտասարդական թիմը, խիստ է մեկնաբանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Այս տարվա եզրափակչում, հիշեցնենք, «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին».
«Խաղը հաղթելու համար այսօր նրանք պատրաստ են կորցնել տղամարդկային պատիվը, իսկ վաղը կվաճառեն իրենց մորը, կնոջը կամ աղջկա՞ն:
Իմ խաղային կարիերայի ընթացքում թիմակիցներս, որոնք ցուցադրում էին Ռամոսի դժոխային տառապանքները, մեկ ամբողջ շաբաթ ամաչում էին նայել մեր աչքերին: Ո՛չ ես, ո՛չ թիմակիցներս նույնիսկ փոքր նվաճում չէինք համարում այն հաղթանակները, որոնց հասել էինք կեղտոտ ճանապարհով:
«Ռեալը» կարող է ամեն տարի հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց քանի դեռ նա ընդհանուր առմամբ կազմված է այնպիսի զվարճալի ծաղրածուներից, ինչպիսին Ռամոսն է, այդ ակումբը ոչ ոք չի հարգի:
Ինձ միայն մեկ բան է հետաքրքիր, երբ տոնակատարության ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստները ողողվել էին շամպայնով, որքա"ն ժամանակը մեկ էին գնում հայելու մոտ՝ ուղղելու իրենց սանրվածքները»,- ասել է Գատուզոն:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ խաղի 84-րդ րոպեին Խուան Կուադրադոն դիպել էր Ռամոսին, սակայն վերջինիս սիմուլյացիան ստիպել էր մրցավարին կոլումբացուն հեռացնել դաշտից: