Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է առաջարկներ լսել Յանուզայի տրանսֆերի շուրջ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայնը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից:
«ESPN»-ը հայտնում է, որ մանկունիացիների ղեկավարությունը պատրաստ է առաջարկներ դիտարկել 22-ամյա բելգիացու տրանսֆերի շուրջ, որը 2016/17 մրցաշրջանի ընթացքում վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Սանդերլենդում»:
ՄՅՈւ-ն մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից 8-ից 12 մլն ֆունտ վաստակել (9,1 մլն եվրոյից մինչև 13,7 մլն):
Եթե միջմրցաշրջանային տուրից առաջ մանկունիացիները Յանուզայի տրանսֆերի շուրջ առաջարկ չստանան, Ադնանը թիմի հետ միասին կպատրաստվի 2017/18 մրցաշրջանին:
Հիշեցնենք՝ Ադնան Յանուզայի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ գործում է մինչև 2018 թվականի ամառը: