Երևանի քաղաքապետարանը վերացնում է ուժեղ քամու հետևանքները
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն սկսել են հունիսի 6-ին արձանագրված ուժեղ քամու հետևանքների վերացումը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հարգելի համաքաղաքացիներ, Այսօր արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: