Բակո Սահակյանը համալսարանում ռազմական գործի դասավանդման թեմայով խորհրդակցություն է հիրավիրել
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը եւ այս համատեքստում մայր բուհի եւ պաշտպանության բանակի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերին:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: