Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել «Բարսելոնա»-ի նախագահին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի ևԱրգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել ակումբի նախագահին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարսանեկան արարողությունը կկայանա Մեսսիի հայրենի Ռոսարիո քաղաքում: Լիոնելի և իր հարսնացու Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը կկայանա հունիսի 30-ին: Հրավիրվածների շարքում են «Բարսելոնա»-ի առաջին թիմի բոլոր բժիշկները, հագուստների համար և ֆիզիկական պատրաստության պատասխանատուները: Սակայն հրավերք չեն ստացել «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն և թիմի արդեն նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն:
Հարսանեկան արարողության բոլոր նվերները կփոխանցվեն «Մեսսի» բարեգործական հիմնադրամին: