Հայաստանն արկածային զբոսաշրջության բավական մեծ պոտենցիալ ունի
ՀասարակությունՀայաստանն արկածային զբոսաշրջության բավական մեծ պոտենցիալ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով` ոլորտում, սակայն, դեռեւս չլուծված խնդիրներ կան: «Մենք նպատակ ունենք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի խնդիրների լուծմամբ, իրավական հարցերի կարգավորմամբ»,-ասաց նա:
Զեյթունցյանը նշեց, որ ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների գրեթե կեսը նախընտրում է հենց արկածային զբոսաշրջությունը: «Նրանք հիմնականում 35 տարեկանին մոտ տղամարդիկ են, որոնք արկածային մեկ ճանապարհորդության վրա 900-1000 դոլար են ծախսում»,-ասաց զբոսաշրջության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ արկածային զբոսաշրջության մասին տեղեկատվությունն ամբողջ աշխարհում ամենահասանելին է: