Վրաերթեր Երեւանում, Տաշիրում եւ Աբովյանում. տուժել են կանայք եւ մեկ երիտասարդ
ՀասարակությունՀունիսի 6-ին, ժամը 18.55-ին, «ԲՄՎ» մկնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Շահումյան եւ Ջաղուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի եւ մարմնական վնասվածքներով իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 17.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: