Ջեյմի Վարդին բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա խաղերը
Սպորտ«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին վնասվածք է ստացել ազգային ընտրանու մարզման ժամանակ:
Վնասվածքի բնույթի մասին տեղեկություն չկա, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը հաղորդում է, որ հարձակվողը լքել է հավաքականը և չի մասնակցի Շոտլանդիայի և Ֆրանսիայի հետ խաղերին:
Անգլիայի հավաքականը հունիսի 10-ին ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպում կանցկացնի շոտլանդացիների հետ, իսկ հունիսի 13-ին ընկերական խաղում կմրցի Ֆրանսիայի հետ:
Անգլիացիների մարզչական շտաբը որոշել է փոխարինող չհրավիրել Վարդիին: