Միլանը Բելոտիի հարցով առաջարկ է արել, Տորինոն պահանջում է 70 մլն եվրո
ՍպորտԻտալական «Միլանը» «Տորինոյին» պաշտոնական առաջարկ է արել հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերի հարցով, սակայն այն մերժվել է «ցլերի» կողմից:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն, թուրինցիները 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում են նվազագույնը 70 մլն եվրո, իսկ միլանցիներն ավելի համեստ առաջարկ են արել: Հաղորդվում է, որ գումարից բացի «Տորինոն» պահանջել է «Միլանի» երկու ֆուտբոլիստների` Յուրայ Կուցկային և Մբայե Նյանգին:
Հիշեցնենք, որ Բելոտիի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո, սակայն այն տարածվում է միայն օտարերկրյա ակումբների վրա: