Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս և Կոթի գյուղերի վրա
ՀասարակությունԲաղանիսից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից, ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի եւ միջպետական ավտոճանապարհի վրա:
Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով: Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա: